Հայոց ցեղասպանություն

Լոնդոնում կայացած բարեգործական համերգի հասույթը կփոխանցվի Սասունիկ գյուղի մանկապարտեզին

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում կայացած բարեգործական համերգի հասույթը կփոխանցվի Սասունիկ գյուղի մանկապարտեզին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի հեղինակավոր «Սենտ Ջոն Սմիթ Սքվեր» համերգասրահում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ փետրվարի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի բրիտանական մասնաճյուղի կողմից կազմակերպված ամենամյա ավանդական բարեգործական համերգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, օտարերկրյա հյուրեր, հայ համայնքի ներկայցուցիչներ:

Այս տարի համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ելույթ են ունեցել ճանաչված հայ երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Վարդուհի Խաչատրյանը, Լիլիթ Սողոմոնյանը և դաշնակահար Արմեն Աղաջանյանը: Երգացանկում ընդգրկվել էին հայ և եվրոպական կոմպոզիտորների հայտնի գործեր:

Համերգից ստացված հասույթը տրամադրվելու է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մանկապարտեզին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում