Իրավունք

Ավետիսյանների հարազատները դիմում են Գևորգ Կոստանյանին հանդիպման ակնկալիքով

2 րոպեի ընթերցում

Ավետիսյանների հարազատները դիմում են Գևորգ Կոստանյանին հանդիպման ակնկալիքով

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները ուղևորվում են Ոստիկանության Կումայրիի բաժին: Նրանք նման որոշման եկան Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակում` Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանի հետ հանդիպման ընթացքում: Ավետիսյանների հարազատները որոշել են գրավոր դիմել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` խնդրելով մինչեւ փետրվարի 26-ը ժամը 14:00-ը հանդիպել իրենց հետ ու պատասխանել իրենց հուզող հարցերին: Հակառակ պարագայում, նրանք ուրբաթ օրը` փետրվարի 27-ին, կրկին ակցիա կանցկացնեն Գյումրիում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` գործին վերաբերող հարցերի պատասխաններն ստանալու համար էին նրանք նախաձեռնել այսօրվա ակցիան: Նրանք Շիրակի մարզի դատախազությունում էին: Նրանք ներս էին մտել մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ, պնդում էին, որ չեն լքելու շենքը մինչև չստանան իրենց հուզող մի քանի հարցի պատասխան: Նրանք իրենց հարցերի պատասխաններն ակնկալում են ՀՀ գլխավոր դատախազ Գևորդ Կոստանյանից:

Չնայած մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հորդորում էր հանգստացնել կրքերը եւ լքել դատախազության շենքը` նրանք չէին համաձայնում: Ասլանյանը նշում էր, որ հասկանում է Ավետիսյանների վիշտը եւ ըմբռնումով է մոտենում նրանց, սակայնինքը չի կարող որևէ բան պատասխանել, քանի որ գործը չի գտնվում մարզի դատախազության վարույթում:

Ակցիային ներկա են գործով տուժողների իրավահաջորդները, Ավետիսյանների ընտանիքի դուստրերը, ընտանիքի մայր Հասմիկ Ավետիսյանի քույրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում