Հայոց ցեղասպանություն

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկանգնեցվի

1 րոպեի ընթերցում

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կկանգնեցվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև 2015 թվականի սեպտեմբեր: Բազմաբնույթ միջոցառումներին զուգընթաց`Հայոց ցեղասպանության 100-ամյակի Ֆրեզնոյի հանձնաժողովը կազմակերպում է դասընթացներˋ տեղի ուսուցիչներին Հայոց ցեղասպանության մասին ուսուցանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հանձնաժողովի պաշտոնական կայքը, ապրիլի 23-ին տեղի կունենա 1.5 մլն հայ անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Իսկ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը Ֆրեզնոյի քաղաքապետարանում կկատարվի դրոշի բարձրացման արարողություն, ապա Սուրբ Պողոս հայկական եկեղեցում տեղի կունենա ավանդական ոգեկոչման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները բազմաբովանդակ են և ընդգրկում են դասախոսություններ, ցուցադրություններ, համերգներ, կինոցուցադրություններ, ինչպես նաև` հանդիպումներ Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոսի, գիտնականների և կրոնական առաջնորդների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում