Հայոց ցեղասպանություն

Ամերիկյան կինոթատրոնը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին` ցուցադրելով «Ցեղասպանության որբերը» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան կինոթատրոնը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին` ցուցադրելով «Ցեղասպանության որբերը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշանավորելու նպատակով ամերիկյան «The Maple Theater» կինոթատրոնը ցուցադրել է Օսմանյան կայսրությունում կանխամտածված և իրականացրած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հաղորդում է ամերիկյան «The Oakland Press» պարբերականը: Ֆիլմը աշխարհի ամենախոշոր որբանոցի մասին է, որը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ մեկ հարկի տակ ապաստան էր տվել 22 հազար երեխայի: «Մեկ հարյուրամյակ անց այդ սարսափելի պատմությունները շարունակում են ապրել վերապարծների և նրանց ընտանիքների միջոցով»,- գրում է պարբերականը:

Ֆիլմի ռեժիսորն է «Էմմի» մրցանակի քառակի դափնեկիր Բարեդ Մարոնյանը, ով ոգեշնչվել է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի` բրիտանական «The Independent» թերթում հրապարակված «Հայոց ցեղասպանության կենդանի ապացույցը» հոդվածից:

Փաստեր, վիճակագրություն և վավերագրեր գտնելու նպատակով ռեժիսորն օգտվել է սկանդինավյան, գերմանական և հայկական արխիվներից: Գերմանական ազգային արխիվներում նրա ձեռքն է ընկել դաշտում 22 հազար որբերին պատկերող հազվագյուտ լուսանկար, որն էլ հետո Մարոնյանը մարմնավորել է իր ֆիլմում: «Դու կարողանում ես պատկերացնել նրանց ցավը, թե ինչ է կատարվել նրանց մտքերում և դրանք կապել քո լսած պատմությունների հետ»,- նշել է Մեծ Դեթրոյթի շրջանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի անդամ Ջոն Զատիկյանը, ով մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմություններ լսելով Մեծ եղեռնը վերապրած իր տատիկից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում