Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/4. Վիտկոպից մինչև Սենտ-Էքզյուպերիի խոհերը և աղոթքը

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/4. Վիտկոպից մինչև Սենտ-Էքզյուպերիի խոհերը և աղոթքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ընթերցասերների դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ ժամանակակից հեղինակներ

Մհեր Բեյլերյան, «Մեղքի հարյուր տարին»

Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» ժողովածուն ներառում է վիպակ և մի շարք պատմվածքներ: Գիրքն այս տարի հրատարակել է «Անտարեսը»-ը:

Ժամանակակից գրականություն

Գաբրիել Վիտկոպ, «Դիասերը: Ս.-ի մահը»

Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում իր անհաշտվողական կեցվածքով հայտնի ֆրանսիացի գրող Գաբրիել Վիտկոպի (1920-2002) արձակը: Գիրքն ընդգրկել է մի շարք լեզուներով քանիցս վերահրատարակված «Դիասերը» և հեղինակի կողմից իր «ամենագեղեցիկ տեքստը» որակված «Ս.-ի մահը» վիպակները՝ երկու արտասովոր ու առինքնող երկ, որոնցից ամեն մեկը կեցության մռայլ բավիղները թափանցելու յուրատեսակ հնարավորություն է տալիս և անխուսափելիորեն տանում դեպի Մահ: Թարգմանությունը ֆրանսերենից և ծանոթագրությունները՝ Սարգիս Դավթյանի: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Համաշխարհային դասականներ

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի խոհերը և աղոթքը, «Փոքրիկ Իշխանը»

«Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը: Գիրքը հրատարակել է «Էդիթ պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում