Հասարակական

Գեղարոտում հնագետները մոտ 3,3 հազար տարվա երեք սրբավայր են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Գեղարոտում հնագետները մոտ 3,3 հազար տարվա երեք սրբավայր են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրատվամիջոցներում լուրեր են տարածվել այն մասին, որ Հայաստանի Արագածոտնի մարզիԳեղարոտ ամրոցիմոտ հնագետները հայտնաբերել են մոտ 3,3 հազար տարվա վաղեմությաներեք սրբավայր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ժամանակին նման կառույցներն օգտագործվել են ապագան գուշակելու նպատակով:

Սրաբավայրերից յուրաքանչյուրը կազմված է կավաշեն հիմքով մեկուսի սենյակից, ուր հայտնաբերվել են խեցեղեն անոթներ, կոտոշներով կուռքերի կավաշեն արձանիկներ, դրոշմակնիքներ, ծխարաններ ու կենդանիների բազմաթիվ ոսկորներ: Սրբավայրը հայտնաբերած հնագետներից Ադամ Սմիթի և Ջեֆրի Լեոնի կարծիքով` ծիսական արարողությունների ժամանակ «գիտակցության փոխակերպման» հասնելու նպատակով ծեսն իրականացնողները որոշ իրեր են այրել և գինի օգտագործել:

Հայ-ամերիկյան համատեղ «Արագած» նախագծի շրջանակներում 1998թ.-ից հնագիտական պեղումներ են իրականացվում, մասնավորապես, Գեղարոտ և Ծաղկահովիտ գյուղերում: Արշավախմբի ղեկավար, Հնագիտության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ տարբեր վարկածներ կան այն մասին, թե ինչ նշանակությամբ են կիրառվել սենյակները: «Այս մասին մասնագիտական գրականություն հարատակվել է դեռևս մի քանի տարի առաջ»,- ասաց նա` հավելելով, որ այս տարի նույնպես շարունակվելու են պեղումները, որոնք սովորաբար սկսվում են հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին:

Վարկածներից մեկի համաձայն` Գեղարոտը նշված ժամանակաշրջանում տեղի վերնախավի համար մարգարեության կենտրոն է եղել:

«Արևելյան ամրոցի» սրբավայրում հայտնաբերվել են ալյուր ստանալու համար նախատեսված հարմարանքներ: Այստեղ, ինչպես կարծում են հնագետները, գուշակություններ են արել ալյուրի վրա: Այդ վայրում հաց թխելու համար նախատեսված մեծ վառարան չի եղել:

Սրբավայրերն օգտագործվել են մոտ 100 տարի` մինչև ամրոցի ավերումը: Ավերածությունից հետո այդ տեղը մոռացության է մատնվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում