Մեծ Բրիտանիայում սահմանել են ֆիլմի՝ «Օսկար» ստանալու հաջողության բանաձեւը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի փորձագետները հաշվարկել են այն կոնկրետ պարամետրերը, որոնց ֆիլմը պետք Է համապատասխանի «Օսկար» մրցանակ ստանալու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հետազոտության արդյունքները Լոս Անջելեսում կայանալիք պարգեւատրման արարողությունից մի քանի օր առաջ ակտիվորեն մեջբերում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Բրիտանացի փորձագետների տվյալներով՝ բաղձալի արձանիկը «միանգամայն ստույգ» ստանալու համար ֆիլմը պետք Է համապատասխանի «ընդամենը երեք պարամետրի»: Դրանք են՝ տեւողությունը՝ 140 րոպե, ինչպես նաեւ տղամարդու եւ կնոջ գլխավոր դերակատարների տարիքը՝ համապատասխանաբար 45 եւ 38: Այսպես, հետազոտողները կանխատեսում են, որ «կնոջ լավագույն դերի համար» պարգեւը կստանա 38-ամյա Ռիզ Ուիզերսփունը, ով խաղացել Է գլխավոր դերը «Վայրի կինը» /Wild, 2014/ ֆիլմում:

Լավագույն դերասան «ամենայն հավանականությամբ» կճանաչվի 40-ամյա Բրեդլի Քուպերը «Դիպուկահարը» /American Sniper, 2014/ ֆիլմի համար, որը «թեեւ չի Էլ ձգւմ մինչեւ անհրաժեշտ ցուցանիշը, այնուամենայնիվ «տարիքի տեսակետից առավել գերադասելի» թեկնածուն Է: Իսկ ինչ վերաբերում Է ժամանակաչափմանը, ապա հետազոտությունում մատանշված տեւողությանն ամենից շատ համապատասխանում Է նույն այդ «Դիպուկահարը»: 132 րոպե տեւղողությամբ այդ ֆիլմը «պարզապես մրցակիցներ չունի» այս տարի «Օսկարի» համար առաջադրված մնացած բոլոր կինոժապավենների մեջ:

«Անշուշտ, մեր հետազոտություններին անհրաժեշտ Է վերաբերվել բավական մեծ հումորով»,- այս առնչությամբ հայտարարել Է բրիտանացի մեդիամագնատ Մարկ Փիրսոնը, որի պատվերով Էլ պատրաստվել Է հետազոտությունը: «Այնուամենայնիվ, այս տեղեկությունները կինոյի սիրահարներին թույլ կտան մեկ անգամ եւս կարծիքներ փոխանակել հնարավոր հաղթողների շուրջ՝ դրանով իսկ կրճատելով մինչեւ արարողության սկսվելն ընկած ժամանակը»,- հավելել Է նա:

ԱՄՆ-ի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունն, ըստ ավանդույթի, տեղի կունենա փետրվարի 22-ին Լոս Անջելեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն