Տարածաշրջանային

Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպումներ է անցկացնում Թբիլիսիում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպումներ է անցկացնում Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, որը երկօրյա այցով գտնվում է Թբիլիսիում, հանդիպում է ունեցել հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, կողմերը քննարկել են քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հարցերը: Արծարծվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հրատապ թեմաները:

«Ընդգծվել է Վրաստանի տրանսպորտային ներուժը եւ այդ ուղղությամբ համագործակցության կարեւորությունը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը»,- հաղորդել է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Էլմար Մամեդյարովը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թամարա Բերուչաշվիլիի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնարական ուղղությունները, ինչպես նաեւ ռազմավարական գործընկերության հարցերը: Նույն օրն ավելի ուշ կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում