Լևոն Արոնյանը Ցյուրիխի մրցաշարում ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Ցյուրիխ մրցաշարի արագ շախմատի մրցաշարում
Առաջին տուրում Արոնյանը սևերով հաղթեց Սերգեյ Կարյակինին: Այնուհետ Արոնյանը հաղթեց Անանդին, բայց զիջեց Կարյակինին: 4-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ, իսկ վերջին 5-րդ տուրում կրկին կիսեց միավորը, այս անգամ արդեն Նակամուրայի հետ:
Այսպիսով Արոնյանը Ցյուրիխի արագ շախմատի մրցաշարում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Իսկ ահա ընդհանու հաշվարկում Արոնյանը չորրորդն է և ունի 7 միավոր: Առաջին տեղում 9 միավոր Անանդը և Նակամուրան են:
Ցյուրիխի մրցաշարի կայծակնային ձևում Արոնյանն առաջին տեղում էր, իսկ դասական շախմատում հայ շախմատիստ զբաղեցրեց վերջին հորիզոնականը: Ցյուրիխի գերխոշոր մրցաշարը մեկնարկել էր փետրվարի 14-ին: