ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում պլանավորվում Է ստեղծել ուսումնական կենտրոն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի ռազմական բազա: Այդ մասին, ինչպես տեղեկցանում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, փետրվարի 19-ին հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:
Փետրվարի 18-ին ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Էր, որ Ռուսաստանը պատրաստ Է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն գործնական քայլեր անի Վրաստանին դաշինքի մեջ «ներքաշելու» ուղղությամբ:
«Վրաստանում չի պլանավորվում ՆԱՏՕ-ի ռազմական բազայի կառուցում, Վրաստանում ծրագրվում Է ստեղծել ուսումնական եւ գնահատման կենտրոն, որն նպատակամղված Է մեր զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը: Եվ դա արձանագրել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,-հայտարարել Է Ջանելիձեն:
Դրա հետ մեկտեղ պաշտպանության նախարարը նշել Է, որ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ:
«Այդ բազան ագրեսիվ եւ հարձակողական ոչ մի նպատակ չունի, ես չեմ հասկանում, թե ինչու Է այն նյարդայնացնում մեր հարեւաններին, քանի որ այդ կենտրոնի ստեղծումն ու գործունեությունն ուղղված չԷ երրորդ կողմի շահերի դեմ»,-ասել Է Ջանելիձեն: