Սպորտ

Լևոն Արոնյանը Ցյուրիխի դասական մրցաշարի վերջին տուրում կիսեց միավորը

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը Ցյուրիխի դասական մրցաշարի վերջին տուրում կիսեց միավորը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ցյուրիխի մրցաշարի դասական շախմատի վերջին տուրում կիսեց միավորը Հիկարու Նակամուրայի հետ:

Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր սևերով և 44 քայլ կատարելուց հետո համաձայնեցին ոչ-ոքիի: Միաժամանակ ընթացող պարտիաները դեռևս շարունակվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ցյուրիխի մրցաշարում մինչև փետրվարի 19-ը շախմատիստները կխաղան 5-ական դասական պարտիա, իսկ փակման պաշտոնական արարողությունից առաջ կմրցեն արագ շախմատում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում