Լևոն Արոնյանի ընկերուհին երջանիկ է նշանադրության մատանի կրելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին` Արիաննե Կաոիլը, երջանիկ է նշանադրության մատանի կրելու համար. նա կամաց-կամաց սովորում է նոր կարգավիճակին: Այս մասին Արիաննե Կաոիլը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում` հրապարակելով այն լուսանկարը, որով նաև Արոնյանն էր իր երկրպագուներին տեղեկացրել նշանադրության մասին: «Ես հիմա պետք է սովորեմ կրել այն: Դա ինձ կհաջողվի: Սերը երբեք չի ձախողվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Կաոիլը:

Լևոն Արոնյանը, «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղադրելով երկուսի լուսանկարը, գրել էր. «Այս պահից սկսած` թող լինի ուրախության տարի: Ես հարցնում եմ, ո՞վ է կենդանի` նրանք, ովքեր ծնվել են սիրուց»:

Արիաննե Կաոիլին ծնվել է 1986-ի դեկտեմբերի 22-ին, Մանիլայում: Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ունի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետի կոչում: 2006-ից նա Հայաստանի շախմատային թիմի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին է։ Նրանց աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացել է Արոնյանի ավստրալացի ընկերը, ով Արիաննեի առաջին ուսուցիչն է եղել։

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն