Իրավունք

Հայտնի են ՄԻԵԴ-ի դատավորների հայաստանյան մրցույթի բոլոր թեկնածուների անունները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են ՄԻԵԴ-ի դատավորների հայաստանյան մրցույթի բոլոր թեկնածուների անունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության հայտարարված մրցույթում առաջադրվել են ինը թեկնածու` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը,ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը և փաստաբանՎահե Գրիգորյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է տեղեկացնում ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանի Հանրապետությունից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, սակայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ էր հայտարարել հայաստանյան մրցույթի արդյունքները, որից հետ հայտարարվել էր նոր մրցույթ:

ՀՀ-ից ՄԻԵԴ-ի դատավորի մրցույթին մասնակցելու համար համապատասխան փաստաթղթերը կարող էին ներկայացվել մինչև 2015 թվականի փետրվարի 17-ը, ժամը 18:00-ը: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում