Սպորտ

Վլադիմիր Կրամնիկը` Լևոն Արոնյանի հետ պարտիայի մասին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Կրամնիկը` Լևոն Արոնյանի հետ պարտիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի կարծիքով, Արոնյանի հետ պարտիայում ինքը բարդացրեց իր վիճակը:

«Ես ինքս ինձ համար խնդիրներ ստեղծեցի: Շատ սուր դիրքեր ստացվեցին խաղի ընթացքում: Սակայն հետագայում ոչնչից խնդիրներ առաջացան: Բայց ամեն դեպքում ինձ համար պարտիայի մեկնարկում խնդիրներ չկային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կրամնիկի խոսքը մեջ է բերում Chess-news կայքը:

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Ցյուրիխի խոշոր մրցաշարում: Դասական շախմատի երրորդ տուրում նա սպիտակներով խաղում էր Վլադիմիր Կրամնիկի հետ: Մոտ 6 ժամ ձգված պարտիան ավարտվեց 61-րդ քայլին ոչ-ոքի արդյունքով: Մյուս պարտիաներում միավորը կիսեցին Կարուանան և Անանդը, իսկ Նակամուրան հաղթեց Կարյակինին:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Ֆաբիանու Կարուանայի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում