Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված սպանդի կապակցությամբ, որի զոհ են դարձել քսանմեկ անմեղ քրիստոնյա եգիպտացիներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Վշտի և կորստի այս ծանր պահին անկեղծ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ռասայական, կրոնական և անհանդուրժողականության այլ դրսևորումների հողի վրա կատարվող ահաբեկչության որևէ գործողություն և վերահաստատում իր հանձնառությունը՝ շարունակելու գործուն աջակցություն ցուցաբերել միջազգային հանրությանն այս չարիքի դեմ պայքարում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում