Քաղաքականություն

Կարեն Գրիգորյանը Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

ԲԱՂԴԱԴ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը փետրվարի 16-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահ Սալեմ Ալ-Ջուբուրիի հետ եւ քննարկվել հայ-իրաքյան համագործակցության օրակարգի հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի դերը` Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահը և դեսպան Գրիգորյանն անդրադարձել են խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններին, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանն առնչվող հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի քաղաքական իրադրությանը, ազգային և կրոնական փոքրամասնությունների կացությանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում դեսպան Գրիգորյանը Սալեմ Ալ-Ջուբուրիին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսվելիք միջոցառումները:

Դեսպան Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հասան Ք. Ալ-Համդանիի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում