Տիգրան Կարապետյանը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չի բացառում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: «Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն չեմ կարծում, որ ժողովուրդը կհանդուրժի նրա վերադարձը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կարապետյանը փետրվարի 16-ին հրավիրված ասուլիսում:

Տիգրան Կարապետյանն արդեն որոշել է, որ մասնակցելու է փետրվարի 20-ին եռյակի հրավիրած հանրահավաքին: «Ես համոզված եմ, որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակը լեփ-լեցուն է լինելու, և այդ հանրահավաքին գալու են այն մարդիկ, ովքեր մինչ այդ երբևէ չէին գալիս նմանատիպ միջոցառումներին»,- ասաց նա:

2015թվականի փետրվարի 16-ին տեղի էր ունեցել Բարգավաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի պատվիրակությունների ընդլայնված կազմերովհանդիպումը, որի ընթացքում որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան