Իրավունք

Թուրքիայի քաղաքացին փորձել Է Վրաստանի տարածքով թմրանյութեր անցկացնել Հայաստան

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քաղաքացին փորձել Է Վրաստանի տարածքով թմրանյութեր անցկացնել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ոստիկանությունը «Տրամադոլ» պատրաստուկի 9,6 հազար հաբ Է առգրավել Թուրքիայի քաղաքացի Յուսուֆ Օ.-ից, որը Հայաստան Էր մեկնում Վրաստանի տարածքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին հաղորդել Է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Նրա տվյալներով՝ Թուրքիայի քաղաքացին «Սարպի» վերահսկիչ անցակետում ձերբակալվել Է վրաց-թուրքական սահմանը հատելուց անմիջապես հետո:

«Իրավապահները ձերբակալվածի բեռնատար ավտոմոբիլի խուզարկության ժամանակ առգրավել են «Տրամադոլ» թմրամիջոցի 9 հազար 600 հաբ, որոնք, փորձաքննության եզրակացությամբ՝ պարունակում են 480 գրամ տրամադոլ թմրադեղ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, հետաքննությունը վարվում Է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասով (մեծ քանակությամբ թմրանյութերի, դրանց նմանակների կամ պրեկուրսորների ապօրինի ձեռքբերում եւ պահում) եւ 262-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրանյութերի, դրանց նմանակների կամ պրեկուրսորների ապօրինի ներկրում Վրաստանի տարածք կամ տարանցմամբ փոխադրում):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում