Էրդողանը Մեքսիկայից վերադարձին չնախատեսված կանգառ է կատարել ԱՄՆ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկա կատարած այցից հետո հայերնիք վերադարձին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չնախատեսված կանգառ է կատարել ԱՄՆ-ում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Էրդողանի ինքնաթիռն անակնկալ վայրէջք է կատարել Հյուսթոնի միջազգային օդանավակայանում: Էրդողանի ինքնաթիռը երեք ժամ մնացել է օդանավականում: Այդ ընթացքում, Հյուսթոնում Էրդողանը հանդիպել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հետ:

Թերթը նշում է, որ հայտնի չէ, թե ինչու է Էրդողանի ինքնաթիռը չնախատեսված վայրէջք կատարել Հյուսթոնում, այն դեպքում, երբ այն պետք է Մեքսիկայից Թուրքիա թռչել առանց կանգառի: Թերթին հայտնի է դարձել նաեւ, որ անհայտ պատճառներով Էրդողանը նախատեսվածից մեկ օր շուտ է ավարտել Մեքսիկա իր այցը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին