Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Ցյուրիխի մրցաշարի կայծակնային մրցաձևում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթեց Ցյուրիխի մրցաշարի կայծակնային մրցաձևում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանեց Ցյուրիխի գերխոշոր մրցաշարի կայծակնային ձևում:

Արոնյանն անցկացրած 5 պարտիաներում հաղթեց Կարյակինին, Նակամուրային և Անանդին, իսկ միավորը կիսեց Կարուանայի և Կրամնիկի հետ: Հայ գրոսմայստերը 5 հնարավորից հավաքելով 4 միավոր կայծակնային մրցաձևում զբաղեցեց առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերը 3,5 միավորով կիսում են Անանդը և Կարուանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ցյուրիխի գերխոշոր մրցաշարում փետրվարի 14-ին կմեկնարկի դասական պարտիաները: Մինչև փետրվարի 19-ը շախմատիստները կխաղան 5 դասական պարտիա, իսկ փակման պաշտոնական արարողությունից առաջ կմրցեն արագ շախմատում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում