Հայոց ցեղասպանություն

«1,5 միլիոն բառ». Լոս Անջելեսում Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված նոր նախագիծ է մեկնարկել

1 րոպեի ընթերցում

«1,5 միլիոն բառ». Լոս Անջելեսում Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված նոր նախագիծ է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում մեկնարկել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված «1.5 միլիոն բառ» նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նախագծի շրջանակներում կկազմակերպվեն հանրային, կրթական բնույթի ասմունքի և երաժշտական միջոցառումներ, որոնց նպատակն է մինչև ապրիլի 24-ը հասնել նրան, որ երգերի, բանաստեղծությունների միջոցով 1.5 միլիոն բառ ներառող տեքստ բեմադրվի: «Հայոց լեզուն հայերի փրկության զորավոր խորհրդանիշն է, իսկ այս նախագծի նպատակն է վերահաստատել և նշել այդ փաստը»,-ասել է նախագծի հեղինակ Քրիստոֆեր Օլմասակյանը:

Նախաձեռնությանը կմասնակցեն Հարավային Կալիֆորնիայի մշակութային և կրթական կազմակերպությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում