Ներսից կողպած դուռն անհնար է փակել. ՀՀ ԱԳՆ-ն հակադարձել է Էրդողանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անհնար է փակել դուռը, որը ներսից կողպած է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Կոլումբիա ժամանած Էրդողանը հայտարարել էր, թե «Հայաստանը փակել է խաղաղության դուռը»։

«Մենք գիտենք, որ հայկական սփյուռքը հակաթուրքական քարոզչություն է տանում։ Մենք ջանքեր ենք գործադրել նոր էջ բացելու հածմար, սակայն, դժբախտաբար, մեր մեկնած ձեռքը օդում է մնացել։ Մենք ասացինք՝ եկեք 100-ամյակի նախաշեմին հանենք այդ հարցը քաղաքական օրակարգից եւ տեղափոխենք գիտական հարթակ։ Ապրիլի 24-ին մենք հրավիրեցինք Չանաքալե, սակայն Հայաստանը փակեց խաղաղության դուռը»,- հայտարարել էր Էրդողանը։

Նշենք, որ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը Թուրքիայում ավանդաբար նշվում էր մարտի 18-ին եւ ոչ թե ապրիլի 24-ին։

Նախքան թուրքական կողմից այդ ամսաթիվը տեղափոխելու որոշումը կայացնելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել էր 2015թ. ապրիլի 24-ին այցելել Երեւան եւ ներկա գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, սակայն Էրդողանը անպատասխան էր թողել հրավերը։

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում