Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի գերխոշոր մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի գերխոշոր մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շարունակում է մասնակցությունը միջազգային մրցաշարերին:

Լեւոն Արոնյանը փետրվարի 13-19-ը կմասնակցի ՙՑյուրիխի շախմատային գերհզոր մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Ցյուրիխի գերխոշոր մրցաշարն անցկացվում է 2012 թվականից: Նախորդ տարվա մրցաշարի հաղթողը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Մրցաշարը բաղկացած կլինի 5 մրցափուլից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում