Հայոց ցեղասպանության մասին «Մեր Ատլանտիդան» ֆիլմը Ստամբուլի կինոփառատոնի ծրագրում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները ներկայացնող «Մեր Ատլանտիդան» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Ստամբուլի անկախ կինոյի 14-րդ միջազգային փառատոնի հիմնական ծրագրում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Արթուր Սուքիասյանը նշեց, որ այն ներառված է կինոփառատոնի «Տուն» ծրագրում։

«Ֆիլմը կցուցադրվի Ստամբուլում: Կինոփառատոնի շրջանակում փետրվարի 22-ին տեղի կունենա հատուկ ծրագիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որտեղ հայ և թուրք ռեժիսորները կինոյի միջոցով խոսելու են անձնական պատմություններն ու կնճռոտ հարցերը վեր հանելու մասին։ Այս միջոցառմանը մասնակցելու եմ նաև ես թուրք ռեժիսոր Դևրիմ Ակայայի հետ։ Ես խոսելու եմ իմ «Մեր Ատլանտիդան», իսկ Դևրիմն իր՝ «Դիյար» վավերագրական ֆիլմի մասին: Կինոնկարը ռեժիսորի հայ պապիկի մասին է, ով վերագտնում է իր ընտանիքի պատմությունը։ Միջոցառմանը մասնակցելու է նաև Արսինե Խանջյանը։ Կինոփառատոնն այս տարի տեղի կունենա փետրվարի 12-22-ը»,-նշեց ռեժիսորը:

Արթուր Սուքիասյանը հավելեց, որ «Մեր Ատլանտիդան» ֆիլմը կներկայցվի նաև Նյոնի հեղինակավոր՝ «Visions du Reel» միջազգային կինոփառատոնի կինոշուկայում, որը կանցկացվի ապրիլի 17-25-ը Շվեյցարիայի Նյոն քաղաքում։

«ՄերԱտլանտիդան» անունը կրող վավերագրական ֆիլմը Հայաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ արտադրությունէ: ՖիլմըՊոլսի հայկական ճամբարի մասին է, որը կառուցել էին որբերը1960-ական թվականներին, ապա խլվել թուրքական իշխանությունների կողմից: Սա ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև, որը ցույց է տալիս, թե ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները:Երբ ֆիլմում ներկայացվում են գլխավոր հերոսի անձնական պատմությունները և հուշերը ճամբարի մասին, մեկ այլ՝ ավելի մեծ պատմություն է սկսում բացահայտվել: Կինոնկարը ցեղասպանության մասին չէ, սակայն ներկայացնում է այդ ողբերգության հետևանքները: Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Ֆրանսիայի կինոկենտրոնը, հայ-թուրքական կինոպլատֆորմը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հրանտ Դինքի անվան հիմնադրամը: Նկարահանումները կատարվել են Հայաստանում և Թուրքիայում:

«ՄերԱտլանտիդան» անվանումը Հրանտ Դինքի հոդվածից է վերցված. «Ակոս» շաբաթաթերթում նա մի մեծ հոդված էր գրել հայկական հարցի հետ կապված, անդրադարձել Պոլսի ճամբարին և ասել. «Ճամբարը մեր տունն էր, մեր ամեն ինչը, մեր Ատլանտիդան»: Ես ոգեշնչվեցի այդ խոսքերից: Այդ տարածքում, Թուրքիայի մեջ մի փոքրիկ հայկական քաղաքակրթություն է եղել, և հայերը զրոյից ամեն ինչ ստեղծել են և ապրել»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Արթուր Սուքիասյանը:

Հայերեն English Русский

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ