Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները բողոքել են Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգոյի մասնաճյուղում Հայոց ցեղասպանության հարյուրամյա ժխտողականության դեմ բողոքի նստացույց է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով կրթական հաստատութան UCSD Guardian կայքը, բողոքի ակցիան կամզակերպել էր Հայ ուսանողների միությունը: Ի նշան հարցի շուրջ միջազգային հանրության լռության դեմ բողոքիˋ նստացույցին մասնակից 30 ուսանողներից մի քանիսը կարմիր ժապավեններ են ամրացրել բերաններին: «Այս տարի լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուստի, վիզուալ ակցիաներն առանձնահատուկ կարևոր են, որոնք ցույց կտան, որ 100 տարի անց այդ հարցը դեռ կարևոր է»,- ասել է Հայ ուսանողների միության նախագահ Երազ Կոճկարյանը:

Համանման ակցիաներ են տեղի ունեցել Կալիֆորնիայի համալսրանի մյուս մասնաճյուղերում: Նպատակն է` ուսանողներին Հայոց ցեղասպանության և Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին գիտելիքներ փոխանցելը: Դրանք գրավել են բազմաթիվ մարդկանց և տարբեր կազմակերպություննեի ներկայացուցիչների ուշադրությունը, ստացել համալսարանի մյուս ազգային ուսանողական միությունների աջակցությունը:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում