«Նոր գիրք»-2/2. Ռուբեն Զարդարյանից մինչև Սպենսեր Ջոնսոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում հայաստանյան հրատարակչությունները խոստանում են, որ ընթերցասերների սեղաններին կհայտնվեն բազմաթիվ հետաքրքիր և յուրահատուկ գրքեր: «Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ընթերցասերների դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Ռուբեն Զարդարյան, «Ընտրանի»

Ժողովածուն ներառում է արևմտահայ տաղանդավոր գրող Ռուբեն Զարդարյանի (1874-1915) արձակի լավագույն նմուշները: Գրքում ներառված են նորավեպեր, վիպակներ, արձակ քերթվածներ: Ընդ որում՝ «Եկեղեցիին առյուծը» նորավեպը նրա ժողովածուներում ընդգրկվում է առաջին անգամ: Կազմել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Հայ ժամանակակից գրականություն

«Երիտասարդ գրողների անթոլոգիա»

Հավաքածուն ընդգրկում է ժամանակակից հայ երիտասարդ գրողների պոեզիան և արձակ ստեղծագործությունները: Խմբագիր՝ Սուսաննա Հարությունյան: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Սպենսեր Ջոնսոն, «Ո՞ւր է իմ պանիրը»

«Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:

Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից, քանի որ կարծում է, որ չի կարող վերահսկել, թե ինչպես և երբ այն կարող է տեղի ունենալ: Հեղինակը ցույց է տալիս, որ կարևորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ:

Բոլորը գիտեն, որ ամեն փոփոխություն չէ, որ լավ է կամ անգամ անհրաժեշտ: Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներն ու գործիքները, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում և չվախենալ դրանցից:

​Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի