Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ադամսի հետ. Բադեն-Բադեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյան Բադեն-Բադենի նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ:
Մրցաշարի այս տորում Արոնյանը խաղում սպիտակ խաղաքարերով և Ադամսի հետ պարտիայի 56-րդ քայլին կիսեց միավորը մրցակցի հետ: Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր:Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող մրցաշարի վերջին տուրում Արոնյանը կխաղա Արկադի Նայդիչի հետ:
Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess classic» մրցաշարին մասնակցում էր ՖԻԴե-ի վարկանիշային աղյուսակում լավագույն հորիզոնականների ներկայացուցիչները: Այն մեկնարկել է փետրվարի 2-ին և կեզրափակվի փետվարի 9-ին: