Սպորտ

Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Անանդին. Բադեն-Բադեն

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Անանդին. Բադեն-Բադեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը վերջապես հաղթանակ տոնեց Բադեն-Բադեն քաղաքում ընթացող գերխոշոր մրցաշարուն:

Արոնյանը մրցաշարի 5-րդ տուրում մրցում էր աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդի հետ: Նա խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 34-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել: Սա Արոնյանի առաջին հաղթանակն է այս մրցաշարում: Այս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր:

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess classic» մրցաշարին մասնակցում էր ՖԻԴե-ի վարկանիշային աղյուսակում լավագույն հորիզոնականների ներկայացուցիչները: Այն մեկնարկել է փետրվարի 2-ին և կեզրափակվի փետվարի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում