Հայոց ցեղասպանություն

Հայի արյունով կյանքեր փրկել. Սիդնեյի հայերը Հայոց ցեղասպանության տարելիցը կհիշատակեն ակցիայով

1 րոպեի ընթերցում

Հայի արյունով կյանքեր փրկել. Սիդնեյի հայերը Հայոց ցեղասպանության տարելիցը կհիշատակեն ակցիայով

ՍԻԴՆԵՅ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիդնեյի հայերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ յուրահատուկ նախաձեռնություն են կազմակերպել: Նրանք կոչ են անում արյուն հանձնել երկրի Կարմիր խաչի գրասենյակում եւ հայի արյունով փրկել մարդկանց կյանքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenia.com.au-ն նախաձեռնության հեղինակներն են արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը եւ ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախումբը: Կազմակերպիչները ներկայացրել են փետրվարի ժամանակցույցը: Նրանք կոչ են անում Կարմիր խաչում արդյուն հանձնելու ժամանակ լուսանկարվել եւ լուսանկարը տեղադրել twitter-ում կամ Instagram-ում` հետեւյալ հեշթեգերով «#armenianblood I gave blood in memory of the Armenian Genocide #turkeyfailed»:

Սա յուրահատուկ նախաձեռնություն է այն առումով, որ հարգելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը, Ավստրալիայի հայերը կփրկեն նաեւ հազարավոր մարդկանց, ովքեր այդ պահին արյան փոխներարկման կարիք ունեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում