Իրաքի Քրդստանում ՀՀ հյուպատոսարան կբացվի
1 րոպեի ընթերցում
![Իրաքի Քրդստանում ՀՀ հյուպատոսարան կբացվի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/792754.jpg)
ԷՐԲԻԼ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Քրդստանի շրջանային կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին փետրվարի 3-ի երեկոյան մայրաքաղաք Էրբիլում ընդունել է Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գևորգյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Քրդստանի երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քրդստանի շրջանային կառավարության պաշտոնական կայքը, մասնավորապես, ընդգծվել են երկու ազգերի միջև մշակութային և հասարակական ոլորտներում հարաբերութույնների զարգացումը:
ՀՀ դեսպան Կարեն Գևորգյանը հանդիպման ժամանակ հայտարարել է հունիսին Էրբիլ քաղաքում ՀՀ հյուպատոսարան բացելու մասին: Նրա խոսքով` այս ամսվա վերջից շաբաթը երկու անգամ ուղիղ չվերթներ կիրականացվեն Երևանի և Էրբիլի միջև:
Իր հերթին Քրդստանի վարչապետը ողջունել է ՀՀ նախաձեռնությունը՝ ավելացնելով, որ Քրդստանի կառավարությունը պատրաստ է ապահովել բոլոր պայմանները որոշումների իրականացման համար: