Տարածաշրջանային

Բուրջանաձեն պնդում Է, որ Սահակաշվիլիի կուսակցությունը շատ զենք ունի

2 րոպեի ընթերցում

Բուրջանաձեն պնդում Է, որ Սահակաշվիլիի կուսակցությունը շատ զենք ունի

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժում» կազմակերպության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում Է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը շատ զենք ունի, եւ նա մտադիր Է տապալել գործող իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել Է, որ գերատեսչությունը երկրի իրադրության ապակայունացում թույլ չի տա, ընդսմին նշելով, որ «Ազգային շարժումը» ձգտում Է «շատ բան փչացնել»:

Բուրջանաձեի կարծիքով՝ Վրաստանի իրադրության ապակայունացման վտանգի մասին Է խոսում հայրենիք վերադառնալու մտդրության վերաբերյալ Սահակաշվիլիի արած հայտարարությունը:

«Ազգային շարժումն» ունի շատ «սեւ» ու «սպիտակ» փողեր եւ մեծ քանակությամբ՝ զենք… Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի իշխանափոխությունն իրականացնեն երկրում: Նրանք գիտեն, որ իրենք ընտրությունների ճանապարհով իշխանության գալու հնարավորություն չունեն, ուստի առկա Է ապակայունացման շատ մեծ սպառնալիք, որը, ինչպես ես եմ կասկածում, Գոմելաուրին եւ ներկայիս իշխանությունները, ցավոք, չեն կարողանա կանգնեցնել»,-ասել Է Բուրջանաձեն «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում:

Նրա խոսքով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը, որը ներկայացված Է «Վրացական երազանք» կոալիցիայով, «միանգամայն անարդյունավետ Է ու թույլ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում