Միջազգային

Իտալիայի նոր նախագահ Մատարելան հավատարմության երդում Է տվել հանրապետությանը

1 րոպեի ընթերցում

Իտալիայի նոր նախագահ Մատարելան հավատարմության երդում Է տվել հանրապետությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Սերջո Մատարելան փետրվարի 3-ին երդում Է տվել որպես Իտալիայի նոր նախագահ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Անցած շաբաթ օրը Իտալիայի խորհրդարանի անդամները Մատարելային ընտրել են պետության նոր ղեկավար: Նա Իտալիայի Հանրապետության 12-րդ նախագահն Է հռչակվել երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում անցկացված քվեարկության արդյունքում, որին մասնակցել են 20 մարզերի ներկայացուցիչներ:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, 73-ամյա Մատարելան 1987 թվականից մինչեւ 1990 թվականը եւ 1998 թվականից մինչեւ 2001 թվականը եղել Է Իտալիայի կառավարության վեց կազմի անդամ:

Նա զբաղեցրել Է պաշտպանության նախարարի, հանրակրթության նախարարի, խորհրդարանի հետ կապերի նախարարի, ինչպես նաեւ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում