Քաղաքականություն

«Ժխտողականություն տեսնում եմ միայն երկու երկրներում` Թուրքիայում և Ադրբեջանում». Վիգեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

«Ժխտողականություն տեսնում եմ միայն երկու երկրներում` Թուրքիայում և Ադրբեջանում». Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը. պատմությունն ուսումնասիրելու փուլը վաղուց անցել է, և եթե Թուրքիայում որևէ մեկը ցանկություն ունի առերեսվելու պատմությանը, դրա համար կան շատ ուղիներ:

Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կրկին պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասինհայտարարությանը:

«Այդ պատմությանը թուրք քաղաքական գործիչները ծանոթ են ոչ պակաս, քան հայ պատմաբանները, և ոչ պակաս, քան թուրք պատմաբանները, հետևաբար պատմությունն ուսումնասիրելու փուլը կարծում եմ վաղուց անցել է»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե Թուրքիային հաջողո՞ւմ է միջազգային հանրության աչքին թոզ փչել, նա ասել է.«Ես մինչ օրս չեմ տեսել միջազգային հանրության մեջ տրամաբանող որևէ մեկին, ով կասեր, թե Հայոց ցեղասպանություն չի եղել կամ այդ հանցագործությունը տեղի չի ունեցել: Ես լսել եմ հաճախ, որ կան այս կամ այն երկրում քաղաքական գործիչներ, ովքեր ասում են` այս պահին նպատակահարմար չեն գտնում ճանաչելու Ցեղասպանությունը` ելնելով ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից, բայց ժխտողականություն տեսնում եմ միայն երկու երկրներում` Թուրքիայում և Ադրբեջանում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում