Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում 9-րդն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արդեն 9-րդն է աշխարհում:ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվարի վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը նահանջել է 9-րդ հորիզոնական: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վեսելին Տոպալովը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 67-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 75-րդ, Սերգեյ Մովսիսյանը` 82-րդ, Տիգրան Լևոնի Պետրոսյանը` 83-րդ, իսկ Վլադիմիր Հակոբյանը` 89-րդ տեղում: