Armeniangenocide100.org կայքն արդեն հասանելի է երեք լեզուներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կայքը հունվարի 30-ից հասանելի է բոլոր հետաքրքրվողներին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած մամուլի ասուլիսիով ազդարարվեց կայքի բացումը: Այս պահին հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակները, առաջիկա շաբաթներին կայքի նյութերը կլինեն նաև այլ օտար լեզուներով: Կայքը բաղկացած է «Ցեղասպանություն», «Ճանաչում», «Պատմիր քո պատմությունը», «Նորություններ», «Գրադարան» բաժիններից, իսկ յուրաքանչյուր բաժնում առկա են ենթաբաժիններ:«Այս օրը 100 տարի առաջ» խորագիրը կրող հատվածում էլ բոլոր այն նյութերն են, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության թեմային և տպվել են հայկական ու արտասահմանյան մամուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ցեղասպանություն» բաժինը ներառում է տերմինի սահմանումը, Հայոց ցեղասպանության ժամանակագրության մասին տեղեկատվությունը, նյութեր մշակութային եղեռնի վերաբերյալ: Այդ ենթաբաժնում ներկայացված են հայ միջնադարյան հուշարձանները, որոնք ավերվել են Հայոց ցեղասպանության տարիներին և հաջորդող ժամանակաշրջանում:

«Ճանաչում» բաժնում բոլոր այն պետությունների, կազմակերպությունների մասին տեղեկատվությունն է, որոնք ճանաչել են Հայոց ցեղապանության իրողությունը, ներառված են պահանջագրեր, տարբեր փաստաթղթեր:

«Պատմիր քո պատմությունը» բաժինն էլ թույլ կտա յուրաքանչյուր հայի ներկայացնել ցեղասպանության իր պատմությունը, եթե վերապրել կամ ականատեսն են եղել այդ ողբերգության: Այն ունի նաև կրթական նպատակ` միտումով, որ դպրոցականներն ու ուսանողներն ակտիվորեն կներգրավվեն այդ աշխատանքում` իրենց ընտանիքի պատմությունը ճշտելով ու ներկայացնելով հանրությանը:

Արտերկրում կիրակնօրյա դպրոցներում էլ նախատեսվում է դասեր կազմակերպել, որ տեղի հայ երեխաներն իրենց պատմություններն իրար ներկայացնեն, հետո դրանք պատմեն իրենց օտարազգի ընկերներին: Բացի այդ` ամենահաջող պատմությունները կներկայացվեն սոցիալական հոլովակի տեսքով:

«Գրադարան» բաժնում զետեղված են լուսանկարներ, տեսահոլովակներ, որոնք առնչվում են թեմային: Տեսահոլովակներից մեկն էլ սովորեցնում է պատրաստել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը` անմոռուկը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա