Վրաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ-ի փոխնախագահը քննարկել են ՌԴ-ի գործողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ, կողմերը քննարկել են Ռուսաստանի գործողությունները Վրաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

«Քննարկվել են թեմաներ, որոնք վերաբերում են Ուկրաինայի ճգնաժամին, Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ Վրաստանի իրադրությանը: Այսօր ԱՄՆ-ի եւ Եվրամիության դիրքորոշումները միասնական են բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ հարաբերություններին… Ընդգծվել Է, որ կարեւոր Է համաձայնեցված դիրքորոշումը այն երկրների հետ հարաբերություններում, որոնք կատարել են իրենց ընտրությունը»,-ԱՄՆ այցի ընթացքում «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հայտարարել Է Բերուչաշվիլին:

Վրաստանի ԱԳ նախարարը կշարունակի հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում եւ Կոնգրեսում: Այցի ընթացքում, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 4-ը ներառյալ, Բերուչաշվիլին ելույթ կունենա Ատլանտյան խորհրդի «Անդրատլանտյան ռազմավարությունը Արեւելյան Եվրոպայի երկրների համար» խորհրդաժողովում, ինչպես նաեւ կմասնակցի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) պլանավորված բանավեճին:

Հայերեն Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած