Քաղաքականություն

«Հաարեցը» Ռիվլինի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից համարում է Հայոց ցեղասպանության անուղղակի ճանաչում

4 րոպեի ընթերցում

«Հաարեցը» Ռիվլինի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից համարում է Հայոց ցեղասպանության անուղղակի ճանաչում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Նյու Յուրքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայում ունեցած ելույթում ՄԱԿ-ի անդամներին կոչ է արել անդամ երկրներին այլևս երբեք թույլ չտալ ցեղասպան գործողություններ: Իր ելույթում նա անդրադարձել է նաև հարյուր տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հաարեցը», Ռիվլինն անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունները Թուրքիայի կողմից, որը ճանաչված չէ Իսրայելի կողմից:

«1915 թվականին, երբ հայ ազգի անդամները կոտորվում էին, Ավշալոմ Ֆեյնբերգը` «Նիլի»-ի (խմբ.- հրեական լրտեսական ցանց, որը Մեծ Բրիտանիայի օգտին գործում էր Օսմանյան կայսրության դեմ) ականավոր անդամներից մեկը, ով Առաջին աշխարհամարտի տարիներին համագործակցում էր Դաշնակից երկրների հետ, գրել էր հետևյալը. «Ես խիստ անհանգստացած էի, թե ով է հաջորդը: Երբ ես քայլում էի դեպի Երուսաղեմ տանող օրհնված և սուրբ հողով, ես ինքս ինձ հարցնում էի` արդյոք մենք ժամանակակից դարաշրջանում ենք ապրում` 1915 թվականին, թե Տիտոսի և Նաբուգոդոնոսորի ժամանակաշրջանում: Արդյոք ես` հրեաս, մոռացել եմ այն մասին, որ հրեա եմ: Ես ինքս ինձ հարցրեցի նաև, թե արդյոք ես իրավունք ունեմ արցունք թափել միայն «իմ ժողովրդի ողբերգության վրա», և միթե Երեմիա մարգարեն արյուն-արցունք չէր թափի հայերի համար»: Ավշալոմ Ֆեյնբերգն այս ամենը գրել է ուղիղ հարյուր տարի առաջ` կասկածների և ժխտման հարյուր տարի»,- իր խոսքում նշել է Իսրայելի նախագահը` հավելելով, որ այն ժամանակվա Իսրայելում` իր ծննդավայր Երուսաղեմում, ոչ ոք չի ժխտել այն կոտորածը, որ տեղի է ունեցել: «Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողներն ու ընտանիքի անդամները, տեսել են հայ փախստականների, ովքեր գալիս էին հազարներով` սովամահ լինելով. նրանք մեծ աղետի խեղճ փրկվածներն էին: Երուսաղեմում նրանք ապաստան գտան և նրանց հետնորդները շարունակում են այնտեղ ապրել մինչ օրս»,- նշել է Ռիվլինը:

Իսրայելի նախագահն իր ելույթի հաջորդ հատվածում փաստել է, որ հաջորդ նմանօրինակ սարսափելի հանցագործության զոհը դարձան հենց իրենք` հույները: «Երկու հարց կար, որը մնում էր` ո՞վ է լինելու հաջորդը: Եվ արդյոք մենք` հրեաներս արյուն-արցունք կթափենք նաև մյուսների համար: Առաջին հարցի պատասխանը տվեց պատմությունը շուրջ երկու տասնյակ տարի անց. հաջորդը հրեաներն էին: Մենք` իմ ժողովրդի ներկայացուցիչներն էին հաջորդը: Եվրոպայի մահվան հովտում հրեա ժողովուրդն էր, որ դարձավ մեթոդաբանական, դաժան, զազրելի ոչնչացման զոհը»,- իր խոսքում նշել է Ռիվլինը` փաստելով, որ վեց միլիոն հրեա դաժանաբար սպանվեց, կենդանի թաղվեց, այրվեց, սովամահ եղավ, մահացավ ծարավից, հիվանդություններից: Իսրայելի նախագահը հրեաների Հոլոքոստն անվանել է մարդկության դեմ գործված ամենասարսափելի հանցագործությունը: Անդրադառնալով երկրորդ հարցին` նա փաստել է, որ դրան դեռ անհրաժեշտ է պատասխանել:

Նա հարց է բարձրացրել` արդյոք ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի պարքարը ցեղասպանությունների դեմ բավարար արդյունավետ է:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում