Ռուսաստանում Գյումրիի ողբերգությունից հետո փոխում են պահանջներն արտերկրի իրենց զինծառայողների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարությունը խստացրել Է պահանջներն արտասահմանում տեղաբաշխված միավորումներում եւ զորամասերում ծառայության թեկնածուների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նրանց համար խստացվել Է կրթական ցենզը. այժմ արտասահամանում ծառայել կկարողանան այն հավակնորդները, որոնք ունեն լրիվ միջնակարգից ոչ ցածր կրթություն, առավելություն կստանան բարձրագույն եւ միջնակարգ հատուկ ուսումնական հաստատությունների դիպլոմներ ունեցողները»,- հունվարի 27-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինը:

Նրա խոսքով՝ նաեւ խստացվել են պահանջները զինծառայողների առողջական վիճակի հարցում, ավելի մեծ ուշադրություն Է դարձվում պրոֆեսիոնալ հոգեբանական ընտրության թեստերի արդյունքներին: «Այժմ արտասահմանում ծառայել չեն կարող ալիմենտների, վարկերի եւ հարկային վճարումների գծով պարտապանները: Անձական գործի ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ավելացվել են լրացուցիչ հարցումներ, որոնք ուղարկվելու են իրավապահ մարմիններ եւ Պետթմրավերահսկողության տարածաշրջանային ստորաբաժանումներ»,- հավելել Է Ռոշչուպկինը:

Կենտրոնական ռազմական օկրուգի այն միավորումները եւ զորամասերը, որոնք տեղակայված են արտասահմանում, համալրվում են միայն պայմանագրային զինծառայողներով: Թափուր պաշտոնների համար մրցույթը, Ռոշչուպկինի խոսքով՝ հասնում Է մեկ տեղի համար չորս մարդու:

Արտասահմանում տեղաբաշխված զորամասերում ծառայության թեկնածուների ընտրությունն առանձնակի հրատապություն Է ձեռք բերել Գյումրիի ողբերգությունից հետո:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից