National Geographic-ը Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: National Geographic գիտական ամսագիրը հոդված է նվիրել Հայոց ցեղասպանության և դրա ընթացքում Օսմանյան կայսրության իրականացրած մշակութային ցեղասպանության քաղաքականության արդյունքում կիսավեր դարձած հայոց մայրաքաղաք Անիին: «Ի՞նչ ենք խոսում Ցեղասպանության մասին» վերտառությամբ հոդվածում ամերիկացի լրագրող, Փուլիցերյան մրցանակի դափնեկիր Փոլ Սալոփեկը նկարագրում է Արևմտյան Հայաստան կատարած ճանապարհորդության, Օսմանյան կայրության կողմից հայերի կոտորածների մասին: Թղթակիցն ուղեկցորդի հետ շրջել է երբեմնի ծաղկուն քաղաք Անիի ավերակներով և զրուցել դեռևս 1914 թվականին ժամանակակից Թուրքիայի տարածքում բնակվող մոտ երկու մլն հայերի անհետացման մասին, 1922 թվականին միայն 400 հազար հայեր էին մնացել: Ի՞նչ է տեղի ունեցել ավելի քան 1.5 մլն հայերի հետ: «Դա, ինչպե՞ս էր անգլերեն բառը, ցեղասպանությո՞ւն: Այո, ցեղասպանություն էր: Իմ տատիկն է այդ մասին պատմել մայրիկիս: Տատիկս պատմել է, որ նրանք (թուրքերը) հայերին փակել են Եփրատ գետի մերձակայքում գտնվող տներում, հետո գիշերով հանել տներից և քշել գետը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ լրագրողին փոխանցել է քուրդ ուղեկցորդըˋ Մուրադ Յազարին:

Հոդվածում նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերզմից ութ ամիս անց Եվրոպան սկսեց հաննիբալիզմի ենթարկել ինքն իրեն: Բազմամշակութային Օսմանյան կայսրությունը մահանում էր ահավոր սպազմից: Օսմանյան կայսրության թուրք մեծամասնությունը իրենց ազգայանամոլ առաջնորդների ղեկավարությամբ վրեժխնդրումբ լցվեցին դարավոր հարևանների` ասորիների, հույների, և գլխավորապես հայերի նկատմամբ: Հայերը մեղադրվեցին անհավատարմության, դավաճանության մեջ: Թուրք դահիճներն իրենց ոճիրն իրագործում էին տեղի քրդերի ձեռքով: Տեղի քրդերը հարձակվում և սպանում էին հայերին, յուրացնում հայկական ունեցվածքը, աքսորված հայերի լքյալ տները, տնտեսությունները և անասունները: «Մի անգամ, Ստամբուլում ես ներողություն խնդրեցի մի հայից: Ես ասացի նրան, որ ցավում եմ իմ նախնիների արածների համար»,- ասել է քուրդ ուղեկիցը:

Երկար տարիներ Թուրքիայում վտանգավոր է եղել 1915 թվականի ցեղասպանության մասին խոսելը կամ հիշատակելը: Թուրքիայի դատավորները ցեղասպանություն եզրը սադրիչ և վիրավորական են որակել, և այդ մասին խոսելը Թուրքիայում դարձել էր տաբու: Իսկ թուրքական կառավարությունն այդ իրադարձությունների իր պաշտոնական տարբերակն է մշակել, որի համաձայնˋ իբր թե հայերն Օսմանյան կայսրության մյուս ազգերի նման սպանվել են պատերազմի ժամանակ:

Փոլ Սալոփեկը, սակայն, նկատում է որ Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից պատմության տարընթերցումն սկսել է «ճաքեր տալ»:

Քաս Քալե գյուղի գյուղապետ Սալեհ Էմրեն պատմում է, որ «այս հողը ժամանակին պատկանել է մի հայ առևտրականի» և թվարկում հարակից քաղաքների անուններ, ուր մի ժամանակ գերազանցապես բնակեցված են եղել հայերովˋ Վան, Բադնոց, Աղրը: Հիմա ոչ մի հայ չի բնակվում այնտեղ: «Ես կցանկանայի այցելել Հայաստան: Հայերը մեր հարևաններն են եղել»,- ցանկություն է հատնել տարեց գյուղապետը:

Հայերեն English

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր