Մի քանի երկիր ընտրել է «Եվրատեսիլ 2015»-ի իր մասնակցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի մասնակից մի շարք երկրներ արդեն իսկ ընտրել են իրենց պատվիրակներին: Այս տարի Ավստրիայում անցկացվելիք մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19-ին եւ 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 23-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիան կներկայացնի Լիսա Անգելը՝ «N'oubliez pas» երգով: Բացի այդ, այս օրերին հայտարարվել է, որ Ալբանիան կներկայացնի Էլհիադա Դանին` «Diell», Բելառուսը՝ Ուզարին և Մայմունը` «Time», Վրաստանը՝ Նինա Սուբլատին` «Warrior», Մակեդոնիան՝ Դանիել Կայմակոսկին` «Lisja esenski», Մալթան՝ Էմբերը` «Warrior», Նիդերլանդները՝ Թրենթյե Օսթերխյոսը` «Walk Along» և Իսպանիան՝ Էդուրնեն «Amanecer» երգերով: Որոշ երկրների դեպքում էլ հայտնի է պատվիրակի անունը, սակայն չի ընտրվել երգը: Այսպես, Բելգիան կներկայացնի Լոիկ Նոթթեն, Սան Մարինոն կներկայացնեն Միքելե Պերնիոլան և Անիտա Սիմոնչինին, իսկ Մոնթենեգրոn՝ Նենադ Կնեժեվիչը: Մնացած երկրների մասնակիցները հայտնի կդառնան փետրվար-մարտին:

Հայաստանյան պատվիրակի անունն ու երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի/արտիստներիեւ երգի ներքին ընտրություն:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա խորագիրը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան:

Այս տարի մրցույթին կմասնակցեն 39 երկրներ՝Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Նորվեգիան,Լեհաստանը, Պորտուգալիան,Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան:

Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝Ուկրաինան, Բուլղարիան,Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան,Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:

Հայերեն

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը