Քաղաքական ստահակություն է մի ստահակի պատճառով հայ-ռուսական հարաբերությունները վտանգելը. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի հասարակությունը հրապարակային տեղյակ լինի Գյումրու սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարության ողջ ընթացքի մասին: Այս մասին ՀՀԿ գործադիր նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունն իրավական տիրույթում է, և բոլոր հարցերի պատասխանները պետք է տան իրավապահ մարմինները, իսկ մենք մեր հերթին անելու ենք ամեն ինչ, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի դատավարության ողջ գործընթացի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վստահեցրեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ինքը հիացած չէ իր որոշ քաղաքական գործընկերների պահվածքով, ովքեր իրավական տիրույթում գտնվող հարցը քաղաքականացնելու փորձեր են անում: «Ես դասեր տալ չեմ սիրում, բայց պիտի խնդրեմ բոլորին, որ չի կարելի արյան վրա շահարկումներ անել: Պետք չէ ժողովրդի հուզականության, զգացմունքայնության վրա դիվիդենտներ շահել, չի կարելի: Մի խումբ կա, որ մենակ խոսում են ռուսական ռազմաբազան հանելու մասին, մի խումբ էլ կա, որ ինչ լինում է, ասում են իշխանություններն են մեղավոր»,- մանրամասնեց նա:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ չի կարելի այս ողբերգությթւնը ոչ մի կերպ կապել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետ: «Ես նույն բանը կանեի, եթե խոսքը լիներ հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական և այլ երկրների հետ հարաբերությունների մասին: Չի կարելի , այդպես ճիշտ չէ: Քաղաքական ստահակություն է մի ստահակի պատճառով վտանգել և շահարկել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ապագան: Իմ խորին համոզմամբ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներկայությունը անհրաժեշտություն է: Բնականաբար, իրենք այս դեպքից դասեր կքաղեն և քայլեր կձեռնարկեն, որպեսզի նման բաներ չկրկնվեն»,- ասաց նա:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան