Կոստանյանը չի գաղտնազերծում` ռուս սահմանապահները Պերմյակովին հայտնաբերելու մասին հայ իրավապահներին տեղյակ պահել են, թե ոչ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի սպանության հեղինակ Վալերի Պերմյակովին հայ-թուրքական սահմանի մոտ հայտնաբերած ռուս սահմանապահները պարտավոր էին այդ մասին տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Նրանք պարտավոր էին Վալերի Պերմյակովին հայտնաբերելու մասին անմիջապես տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության իրավապահներին: Հիմա տեղյակ պահել են, թե ոչ, այս բոլոր հարցերը ներառված են քրեական գործում: Ես Ձեզ վստահեցնում եմ, պարոն Փաշինյան, որ Դուք կստանաք բոլոր հարցերի պատասխանները ժամանակի ընթացքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին, թե որ երկրի դատարանն է քննելու Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործերը, Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ հայ և ռուս իրավապահները՝ յուրաքանչյուրն իրենց կողմից հարուցված քրեական գործերով իրականացնում են քննություն, որոնց ավարտից հետո արդեն կքննարկվեն վարույթի, ինչպես նաև անձի փոխանցման հետ կապված հարցերը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան