Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռաջաբովի հետ. «Տատա սթիլ»

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռաջաբովի հետ. «Տատա սթիլ»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքի շրջանը «Տատա սթիլ» մրցաշարում:

Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա սթիլ» մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանը խաղում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Գրոսմայստերները 56 քայլից հետո համաձայնեցին ոչ-ոքիի: Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Իվանչուկի հետ: Այս տուրից հետո Արոնյանը 10 հնարավորից ունի 4,5 միավոր:

«Տատա Սթիլի» քառակի հաղթող Լեւոն Արոնյանը այս տարի ևս մասնակցում է Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվող ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Բահադուր Ջոբավան (Վրաստան) եւ Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան): Փառատոնի B մրցաշարին մասնակցում է 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը (ԱՄՆ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում