Սպորտ

Լևոն Արոնյանը` «Տատա սթիլ»-ում իր առաջին հաղթանակի մասին

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը` «Տատա սթիլ»-ում իր առաջին հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է Վեյկ ան Զեե քաղաքում տարած իր առաջին հաղթանակի մասին:

«Իհարկե, ամբողջ մրցաշարի մասին խոսելով` այս հաղթանակը ուշ է, սակայն ես մտածում եմ միայն այս պարտիայի մասին և ուրախ եմ, որ ինձ հաջողվեց վերջապես հաղթել: Երբեք չես ակնկալում նման հեշտ հաղթանակ տոնել: Նույնիսկ այն դեպքում, երբ խաղում ես մրցակցի հետ, ով իր լավագույն խաղը չի ցուցադրում: Այս մրցաշարում բոլորն էլ պայքարում են և հնարավորություններ փնտրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքը մեջ է բերում Chess-news կայքը:

Արոնյանի կարծիքով, 9-րդ տուրում իր մրցակից վրացի Ջոբավան այն շախմատիստներից է, ով ինքն էլ ստեղծագործաբար է խաղում և դիմացինին էլ է այդ հնարավորությունը տալիս: «Ինչպես ասում են` մրցակցի ստեղծագործ խաղը մեր հաջողության գրավականն է: Չգիտեմ, թե ինչ արդյունքներ եմ գրանցում ստեղծագործ շախմատիստների հետ, սակայն, այն որ հաճույք եմ ստանում այդ պարտիայից, ապա, այո, այդպես է»,-ասել է գրոսմայստերը:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վերջապես հաղթանակ տոնեց «Տատա սթիլ» մրցաշարում: Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող այս մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը խաղում էր Բահադուր Ջոբավայի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և 24-րդ քայլում մրցակցին ստիպեց հանձնվել: Այժմ նա ունի 4 միավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում