ՀՀ քննչական կոմիտեի առաջնային խնդիրն է ապահովել հանրությանը հուզող բոլոր հարցերի լիարժեք բացահայտումը. Սոնա Տռուզյան

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի առաջնային խնդիրն է ապահովել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված` մեր հանրությանը հուզող եւ քրեական գործով պարզաբանման ենթակա բոլոր հարցերի լիարժեք բացահայտումը: Լուրջ աշխատանքեր կան անելու նաեւ քրեական գործով քննության բազմակողմանիությունն ապահովվելու ուղղությամբ: Այս մասին հունվարի 20-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Այսօր կողմերը ստորագրել են երկկողմ փաստաթուղթ, այսինքն` կողմերը ձեռք են բերել հստակ պայմանավորվածություն՝ կարեւորելով, որ այս գործում բոլոր հանգամանքները բացահայտվեն ու պարզվեն, որովետեւ քրեական գործում կան առանձնահատկություններ. երկու երկրների իրավազորությունների ներքո գտնվող գործերում շատ է կարեւոր, որպեսզի պատշաճ կարգով ձեռք բերվեն նաեւ ապացույցները եւ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի բազմակողմանի քննություն ապահովվի: Քրեական գործի հետ կապված` ինչպես հանրությունն, այնպես էլ նախաքննական մարմինները, բնականաբար, ունեն մի շարք հարցադրումներ, որոնք ենթակա են պարզաբանման, այսինքն` ակնհայտ է, որ լուրջ աշխատանքեր կան անելու քրեական գործով քննության բազմակողանիությունն ապահովվելու ուղղությամբ: Եվ որպեսզի կարողանանք հանրությանը հուզող բոլոր հարցադրումների մասին տալ պատշաճ տեղեկատվություն, այսօր ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ղեկավարները որոշել են համատեղ փոխգործակցված գործողություններ իրականացնել: Այդ աշխատանքները համակարգելու համար կստեղծվի աշխատանքները համակարգող մարմին»,- նշեց Սոնա Տռուզյանը:

Խոսելով Պերյմայկովին հայկական կողմին հանձնելու մասին` նա նկատեց, որ դա բոլորովին այլ ընթացակարգ է: «Այս փուլում խնդիր կա դրված, որ յուրաքանչյուր երկրի քննչական մարմնի վարույթում լիրաժեք քննություն իրականացվի, որովհետեւ անկախ նրանից, թե որ երկրում կիրականացվի, անհրաժեշտություն է առաջանալու քննչական գործողություններ կատարել մյուս երկրի տարածքում, կամ մյուս երկրի քաղաքացիների մասնակցությամբ: Քրեական գործի շահերից բխող որոշում է կայացվել, որպեսզի ե'ւ մեր, ե'ւ ռուսական կողմի իրավապահ մարմինները կարողանան գործի լիարժեք քննություն իրականացնել: Այսօր ՀՀ քննչական կոմիտեի առաջնային խնդիրն է ապահովել մեր հանրությանը հուզող եւ քրեական գործով պարզաբանման ենթակա բոլոր հարցերի լիարժեք բացահայտումը»,- ընդգծեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակը:

Լրագրողների՝ ոճրագործությանն այլ անձանց մասնակցության մասին հարցին, պատասխանատուն պատասխանեց, որ խոսակցությունները մեկնաբանության շրջանակներից դուրս են, արդյունքները կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ: «Ես շատ եմ կարեւորում հանրության կարծիքը եւ հասարակության տեղեկատվության ստանալու իրավունքը եւս, սակայն, կարծում եմ, մեր բոլորի խնդիրն է, որ այդ գործը լիրաժեք բացահայտվի: Եվ, միգուցե արդարացված դժգոհություն է լինում, թե ինչու ենք ուշ տեղեկատվություն տրամադրում: Բայց եթե մենք հրապարակենք բովանդակությունը, մենք կունենանք մտավախություն, քանի որ գործով դեռ ունենք չպարզաբանված հանգամանքներ, եւ գուցե ինչ-որ տեղ կարող ենք ազդել քննության ելքի կամ արդյունքների վրա, ուստի, տեղեկատվության հրապարակման ժամկետները որոշվում են քննության շահերից ելնելով: Տվյալ պարագայում՝ մենք ունենք երկու կարեւոր բաղադրիչ՝ նախաքննության գաղտնիքի եւ հասարակության տեղեկատվոթյուն ստանալու իրավունքի»,- պարզաբանեց Սոնա Տռուզյանը:

ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ Աղվան Հովսեփյանը եւ Ալեքսանդր Բաստրիկինը կարեւորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա.Բաստրիկինը Երեւան է ժամանել երեկ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը