Մենք պետք է մեր վիշտը տանենք զուսպ ու աղոթքով. Շիրակի թեմի առաջնորդ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի թեմի առաջնորդը գյումրեցիներին վիշտը զուսպ ու աղոթքով տանելու կոչ է անում: Հունվարի 20-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կատարվեց հոգեհանստի կարգ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սրբազանը կարգից հետո դիմելով եկեղեցում հավաքված ժողովրդին` նախ փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գերեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սերյոժա Ավետիսյանի մահվան առթիվ: «Երեկ, երբ փոքրիկի մահվան լուրը հասավ, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը հեռախոսազագով անձնապես հայտնեց իր խոր վիշտն ու ցավակցությունը, իսկ այսօր ուղղարկել է իր ցավակցական գիրը»,- նշեց թեմի առաջնորդը:

«Ավաղ, այսօր մենք բոլորս հավաքվել ենք հրաժեշտ տալու այն մանկանը, ով յոթ օր ու յոթ գիշեր բոլորիս ուշադրության ներքո էր: Մենք բոլորս աղոթեցինք մանկան համար՝ իմանալով, որ մեր աղոթքը կարող է տեղ չհասնել, որովհետեւ ծանր ու խորն էր վերքը:Աստված այնպես տնօրինեց, որ ինքը միանա իր ընտանիքին, լինի իր մայրիկի հետ: Առաջին անգամ կուզեի լինել մի պարզ մարդ ու կանգնել եկեղեցու մի անկյունում ու աղիողորմ լաց լինել: Բայց ես լացելու իրավունք չունեմ« քանի որ իմ պատգամն է օգնել ձեզ, փարատել ձեր վիշտը եւ մխիթարել: Դրա համար էլ հիմա այստեղ եմ եւ փարատում եմ: Հանձին Ավետիսյանների՝ մենք նոր բարեխոսներ ունենք երկնքում: Յոթերորդ զոհը պատգամ է ուղարկում՝ հանգիստ եղեք« խաղաղ եղեք« մենք երկնքի արքայության մեջ ենք»,- ընդգծեց սրբազանը` կոչ անելով այս օրերի ընթացաքում լուռ վիշտը տանել:

«Ավետիսյանները վերեւից պատգամում են՝ հանգիստ եղեք, խաղաղ եղեք: Մենք երկնքի արքայության մեջ ենք, այսքանով բավարար են մեր կորուստները: Եւ, հետեւաբար, այսօր եւ վաղը մենք պետք է մեր վիշտը տանենք զուսպ ու աղոթքով: Ութերորդ զոհ չպետք է լինի՝ անկախ ազգությունից, դավանանքից, անկախ այն բանից` այդ անձնավորություն գյումրեցի է, թե` ոչ: Ոչ մեկի վրա ձեռք չպետք է բարձրացվի այս երկու ու հաջորդող օրերի ընթացքում ՝ սա է այս փոքրիկի կոչը: Այսօր, վաղը եւ հաջորդ օրը բոլորին պետք է ցույց տանք, որ հզոր ժողովուրդ ենք»,- նշեց սրբազանն` ավելացնելով, որ Ավետիսյանների ընտանքի հարազատները պետք է գիտենան, որ վշտակից ենք ու սա համազգային ողբերգություն է:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից