Իրավունք

Ռուսաստանը եւ Հայաստանը պայմանավորվել են Գյումրիում սպանությունների հետաքննության հարցում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը եւ Հայաստանը պայմանավորվել են Գյումրիում սպանությունների հետաքննության հարցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են համատեղ հետաքննել Գյումրիում ընտանքի յոթ անդամների սպանությունը, որում կասկածվում Է ռուսաստանցի ժամկետային զինծառայողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է ՌԴ-ի ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Համակարգելով քննչական խմբերի աշխատանքը՝ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են համատեղ գործունեություն իրականացնել քրեական այն գործերի համակողմանի, ամբողջական եւ անաչառ քննության համար, որոնք հարուցվել են երկու երկրներում»,-ասել Է Մարկինը:

Ավելի վաղ Բաստրիկինը հայտարարել Է, որ Գյումրիում սպանությունների գործով հրապարակային դատական գործընթացը տեղի կունենա Հայաստանում: Նա նշել Է, որ Ռուսաստանը լիակատար փոխըմբռնման Է հասել Հայաստանի հետ, եւ կա այն բանի հստակ պատկերացումը, թե ինչպիսին պետք Է լինի ռուսական իրավասու մարմինների օգնությունը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից անցկացվող հետաքննությանը:

Մարկինի խոսքով՝ գործի քննությունը եւ դրա հետ կապված բոլոր պրոցեսուալ գործողություններն անցկացվելու են միջազգային իրավունքի նորմերին եւ երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերին համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում