Սպորտ

Լևոն Արոնյանը կխաղա հետնապահի հետ. «Տատա Սթիլ»

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կխաղա հետնապահի հետ. «Տատա Սթիլ»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկօրյա ընդմիջումից հետո այսօր վերսկսվում է «Տատա Սթիլ» միջազգային մրցաշարը:

Մրցաշարի A խմբում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կխաղա մրցաշարային աղյուսակի հետնապահ Ջոբավայի հետ: Այժմ Արոնյանը 14 մասնակիցներից թվում 10-րդ տեղում է և 8 հնարավորից հավաքել է 3 միավոր:

«Տատա Սթիլ» B խմբին է մասնակցում ԱՄՆ ամենաերիտասարդ շախմատիստ Սամվել Սևյանը: Վերջինս 8 հնարավորից ունի 4 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում Սևյանը կխաղա իրենից մեկ միավոր հետ մնացող Հաաստի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարի ավարտին մնացել է 5 տուր:

«Տատա Սթիլի» քառակի հաղթող Լեւոն Արոնյանը այս տարի ևս մասնակցում է Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվող ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Բահադուր Ջոբավան (Վրաստան) եւ Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան): Փառատոնի B մրցաշարին մասնակցում է 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը (ԱՄՆ):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում