Իրավունք

Գյումրիում ընթացող խորհրդակցությանը միացել են նաեւ ԱԺ պատգամավորները

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ընթացող  խորհրդակցությանը միացել են նաեւ ԱԺ պատգամավորները

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շիրակի մարզի վարչությունում շարունակվող խորհրդակցությանը, որը վարում էՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, միացել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակիցը, ընթացող խորհրդակցությանը միացել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանն ու Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

«Արմենպրես»-ի թղթակիցը շարունակում է հետեւել իրադարձությունների զարգացմանը Գյումրիում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում