Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է անցկացնում Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում է եւ խորհրդակցություն է անցկացնում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը:Նրա կյանքը փրկել չհաջողվեց:

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան ուսսահմանապահներըհայտնաբերելենհայ-թուրքականսահմանըհատելուփորձկատարելիսեւհանձնել102-րդռուսականբազայիհրամանատարությանը:Պերմյակովըխոստովանելէմեղքը:

Նրան հայ իրավապահներին հանձնելու պահանջով Գյումրիում հավաքներ են տեղի ունեցել, որոնցից մեկը հունվարի 15-ին ՌԴ հյուպատոսարանի մոտ վերածվեց բախման ցուցարարների եւ իրավապահների միջեւ: Այդ դեպքերից հետո Գյումրիում խստացվել է հսկողությունը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից